Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նախկին նախագահների հանդիպումը կազմակերպել է Բակո Սահակյանը, այդտեղ էլ ծնվել է Արայիկ Հարությունյանի նամակը Պուտինին

Նախկին նախագահների հանդիպումը կազմակերպել է Բակո Սահակյանը, այդտեղ էլ ծնվել է Արայիկ Հարությունյանի նամակը Պուտինին
24.10.2020 | 11:53

«Ժողովուրդը» գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել հոկտեմբերի 21-ին Երեւանում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքներից:
Նախ, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Արցախի եւ Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը: Իսկ մինչ այդ էլ Արցախի նախկին նախագահները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 5 նախագահների հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից, որը թերեւս եզակի մարդկանցից է, որ լավ հարաբերություններ ունի Հայաստանի բոլոր 3 նախագահների հետ: Եվ հենց նա էլ կարողացել է համոզել եւ բոլորին մի տեղ հավաքել Արցախի հարցը քննարկելու համար: Մեր տեղեկություններով՝ հենց այդ ժամանակ էլ նաեւ քննարկվել է Արցախի ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմելու տարբերակը, որը եւս ընդունելի է եղել բոլոր նախկին ղեկավարների կողմից: Տեղեկացանք նաեւ, որ կայացած հանդիպումը բավականին կառուցողական մթնոլորտում է ընթացել, որից հետո առաջիկայում նախագահներից մեկը Մոսկվա կմեկնի»:

Դիտվել է՝ 1893

Մեկնաբանություններ